Լեմպարդ․ «Պուլիշիչն ունի Սալահի, Մանեի և Սթերլինգի ունակությունները»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ունակությունները, այս մասին հայտնում է tribalfootball.com-ը։

«Պուլիշիչը խաղացել է Գերմանիայում շատ երիտասարդ հասակում և հետո մեծ քայլ է կատարել ու տեղափոխվել «Չելսի»։ Իհարկե, մարդկանց սպասելիքները մեծանում են։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք նրա տարիքին։

Նա պետք է նայի իրեն շրջապատող ֆուտբոլիստներին և սովորի նրանցից։ Պուլիշիչը ունի Սալահի, Սթերլինգի և Մանեի ունակությունները։ Նա ունի տաղանդ և պետք է փորձի հասնել նրանց մակարդակին»,- հայտարարել է անգլիացի մասնագետը։

Մեկնաբանություններ