«Ռոման» առաջարկել է Ջեկոյին երկարաձգել պայմանագիրը

Իտալական «Ռոման» ցանկանում է երկարաձգել հարձակվող Էդին Ջեկոյի պայմանագիրը, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչ 2020 թվականը, բայց աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը ցանկանում է այն երկարաձգել մինչև 2023 թվականը։

Նշենք, որ Ջեկոն «գայլերի» պատմության լավագույն 5 ռմբարկուներից մեկն է։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր