Սուարես․ «Մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, իսկ հիմա պետք է սպասենք «Ռեալի» սխալին»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Լա Լիգայի 32-րդ տուրի «Սելտայի» դեմ կայացած խաղի մասին։

«Ինձ մոտ զայրույթի և հիասթափության զգացողություններ են մնացել։ Մենք կորցրինք 2 միավոր։ Շատ միավորներ ենք կորցնում հյուրընկալվելիս, բայց նախկին նման բան չկար։

Մեզ վատ ենք զգում քանի որ չեմպիոնական պայքարում կորցրինք 2 միավոր։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր, իսկ հիմա պետք է սպասենք «Ռեալի» սխալին։ Մենք հիասթափված ենք»,- ուրուգվայցի հարձակվողի խոսքերն է փոխանցում Indian Express-ը։

Հիշեցնենք, որ «Սելտա»-«Բարսելոնա» խաղում գրանցվել էր 2։2 հաշիվը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր