«Տոտենհեմը» հնարավոր է պայմանագիր կնքի «Ռեալի» ֆուտբոլիստի հետ

 

«Տոտենհեմը» մտադիր է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսի հետ, այս մասին հայտնում է Express-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացու տրանսֆերով հետաքրքրված է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Մադրիդյան ակումբը Վասկեսի տրանսֆերը գնահատել է 22 միլիոն ֆունտ սթերլինգ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել նաև «Նապոլիի» կիսապաշտպան Արկադիուշ Միլիկի տրանսֆերը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր