«Բարսելոնան» Սետյենի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, մարզիչ Կիկե Սետյենի վերջին արդյունքները հիասթափեցրել են «Բարսելոնայի» ղեկավարությանը։

Կատալոնական ակումբը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել մարզչին։ Հաղորդվում է, որ Սետյենը հնարավոր է պահպանի իր տեղը, եթե «կապտանռնագույները» հաղթեն Չեմպիոնների լիգան կամ հռչակվեն Լա Լիգայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ մարզիչը գլխավորեց «Բարսան» հունվարին և գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Էռնեստո Վալվերդեին։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր