Զիդանը՝ «Վիլիառեալի» դեմ կայանալիք խաղի մասին․ «Մենք կկռվենք մինչև մահ»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 37-րդ տուրի «Վիլիառեալի» դեմ կայանալիք խաղի մասին։

«Ինձ չի գոհացնի երկու ոչ-ոքին վերջին խաղերում։ Վաղվա խաղում մտածելու ենք միայն հաղթելու մասին։ Դա է մեր մոտիվացիան։

Վաղը թիմը դուրս կգա խաղադաշտ և կկռվի մինչև մահ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ այս պահին «սերուցքայինները» 86 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և 4 միավոր գերազանցում են երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարսելոնային»։

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր