Սուարես․ «Դժվար է Մեսսիին պատկերացնել այլ ակումբի խաղաշապիկով»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին։

«Դժվար է Մեսսիին պատկերացնել այլ ակումբի խաղաշապիկով։ Երբ մենք պարտվում ենք, բոլորիս համար է դժվար։ Խորհուրդ կտամ Լեոյին լինել այնտեղ, որտեղ երջանիկ է։

Եթե նրան փոփոխություններ են անհրաժեշտ, ապա նա գիտի, թե ինչպես վարվի։ Կարծում եմ՝ նա իր ընտանիքի հետ այստեղ երջանիկ է։ Շուտով կիմանանք նրա վերջնական որոշումը»,- ուրուգվայցու խոսքերն է փոխանցում AS-ը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր