«Ռոմայի» կիսապաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, այս մասին հայտնում է transfermarketweb.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև «Ինտերը», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «գայլերը» մտադիր են երկարաձգել Պելեգրինիի պայմանագիրը։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր