
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հետ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 24-ամյա հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը:
Սարգիսը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։24-ամյա կիսապաշտպանը դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ Սարգիսը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Լոռի» ակումբի ֆուտբոլիստ»,- գրված է հայտարարությունում։
Մեկնաբանություններ