Արտակ Եդիգարյանը նոր ակումբ ունի (պաշտոնական)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը տեղափոխվել է Երևանի «Արարատ», այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ:

30-ամյա հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգրիս», «Բանանց» (Այժմ «Ուրարտու»),Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում։

Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում: Մեր նորեկը Բարձրագույն խմբում խաղալու և տիտղոսներ նվաճելու հարուստ փորձ ունի: Կարիերայի ընթացքում նա 7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն,ինչպես նաև գլխավերևում է պահել Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը: Եդիգարյանը նաև տիտղոսներ է նվաճել «Ժալգրիսում»՝ դառնալով Լիտվայի չեմպիոն ու գավաթակիր: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ավելի քան 30 հանդիպման:

Արտակ Եդիգարյանին բարի գալուստ և հաջողություններ ենք մաղթում «Արարատի» կազմում»,- գրված է երևանյան ակումբի հայտարարությունում։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր