
Ինչպես փոխանցում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ներկա պահին մտադիր չէ բաժանվել հարձակվող Անտուան Գրիզմանից։
Ֆուտբոլիստը ձախողեց իր առաջին մրցաշրջանը «կապտանռնագույնների» ճամբարում, բայց ակումբի ղեկավարությունը կարծում է, որ հարձակվողը դեռ կարող է ցուցադրել իր լավագույն որակները։
Հաղորդվում է, որ Գրիզմանը ևս ցանկանում է մնալ «Բարսայում»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին հնարավոր է տեղափոխվի Անգլիա։
Մեկնաբանություններ