Բլանը չի գլխավորի «Բարսելոնան» (աղբյուր)

«Բարսելոնան» չի պլանավորում թիմի գլխավոր մարզիչ նշանակել Լորան Բլանին, այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը բանակցություններ չի վարել 54-ամյա մասնագետի հետ։ «Բարսան» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Չավիին։

Նշենք, որ Բլանը 2016 թվականին հեռացավ ՊՍԺ-ից և մինչ այժմ ակումբ չունի։

Հիշեցնենք, որ «կապտանռնագույների» գլխավոր մարզիչը Կիկե Սետյենն է։

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր