Դավիթ Մանոյանը տեղափոխվեց երևանյան ակումբ (պաշտոնական)

Կիսապաշտպան Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»,- այս մասին հայտնում է ակումբի ֆեսյբուքյան պաշտոնական էջը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել Դավիթ Մանոյանի հետ։

Մեր նորեկի վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»: Ֆուտբոլիստի կարիերան Մանոյանը սկսել է Երևանի «Փյունիկում»: Տարբեր տարիների հանդես է եկել Կիպրոսը ներկայացնող «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» ակումբներում: Խաղացել է նաև լեհական «Սանդեցյայում» և մակեդոնական «Ռաբոտնիչկիում»: Հայաստանի Բարձրագույն խմբում պաշտպանել է նաև «Ալաշկերտի» և «Նոայի» գույները: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 26 հանդիպում:

ՖԱ «Արարատը» բարի գալուստ և մեծ նվաճումներ է մաղթում Մանոյանին»,- գրված է հայտարարությունում։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր