
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մի քանի օր առաջ ես COVID-19-ի թեստ եմ հանձնել, որը դրական է եղել։ Բարեբախտաբար ինձ լավ եմ զգում, բայց պետք է մեկուսացած մնամ։
Երջանիկ կլինեմ, երբ ինձ թույլ տան վերադառնալ իմ աշխատանքին»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի twitter-ի էջը։
Մեկնաբանություններ