
«Բավարիան» բարձրացել է UEFA-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական, այս մասին հայտնում է uefa.com-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիոնին» 3։0 հաղթելու շնորհիվ մյունխենյան ակումբը շրջանցեց «Ռեալին» և գլխավորեց վարկանիշային աղյուսակը։
Երրորդ հորիզոնականում այս պահին «Բարսելոնան» է, չորրորդում՝ «Ատլետիկոն», իսկ 5-րդ հորիզոնական գտնվում է «Յուվենտուսը»։
Մեկնաբանություններ