
«Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Ես խաղացել եմ նրա հետ մի քանի անգամ և կփորձեմ իմ ակումբին տալ բոլոր անհրաժեշտ խորհուրդները։ Կդիտենք նաև տեսանյութեր և կլսենք մարզիչների հրահանգները։
Նա խաղադաշտում եղանակ ստեղծող ֆուտբոլիստ է։ Կիլիանը ինչ-որ բանով նման է Լիոնել Մեսսիին։ Նա կարող է վճռել ՉԼ եզրափակչի ելքը, և մենք կփորձենք կանգնեցնել նրան»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Մեկնաբանություններ