
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հանդիպել է թիմի նորանշանակ մարզիչ Ռոնալդ Կումանին, այս մասին հայտնում է RAC1-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիոնելը բացատրել է հոլնադացի մասնագետին, որ այլևս իրեն չի տեսնում «Բարսելոնայում»։ Արգենտինացին հայտնել է, որ շատ հիասթափված է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիային» 2։8 հաշվով պարտվելուց հետո։
Հաղորդվում է, որ Մեսսին գիտակցում է, որ հեշտությամբ չի կարող հեռանալ կատալոնական ակումբից, քանի որ ունի պայմանագրային պարտականություններ։
Մեկնաբանություններ