
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հնարավոր է փոխի ակումբային գրանցումը, այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն։ Ջեկոն հանդես է գալիս «Ռոմայում» 2015 թվականից։ Սերիա Ա-ի նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 35 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»։
Մեկնաբանություններ