
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գոլի հեղինակ դարձավ Եվրոպա լիգայի եզրափակչի «Սևիլիայի» դեմ խաղում։ Հարձակվողը այս մրցաշրջանում խփեց իր 34-րդ գոլը ակումբային մակարդակում։
Բելգիացին կրկնեց բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի ռեկորդը։ Վերջինս ևս միլանյան ակումբի իր առաջին մրցաշրջանում 34 գոլ էր հեղինակել։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակչում «Ինտերը» պարտվեց «Սևիլիային» 2։3 հաշվով։
Մեկնաբանություններ