Հանդանովիչ․ «Ցավալի է, բայց պետք է շնորհավորենք «Սևիլիային»»

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Սևիլիային» պարտվելու մասին։

«Կսկենք հաջորդ մրցաշրջանը արդեն լավ բազայով։ Չկարողացանք կատարել այն, ինչ պլանավորել էինք։

Ցավալի է, բայց բայց պետք է շնորհավորենք «Սևիլիային» և շարժվենք առաջ։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում ամեն ինչ կարող էր այլ լինել։ Առաջ անցնելու հնարավորություն ունեինք, բայց ցավոք այն բաց թողեցինք»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում UEFA.com-ը։

Մեկնաբանություններ