Զինչենկո․ «ՉԼ-ից դուրս մնալուց հետո Գվարդիոլան անգամ հանդերձարան չմտավ»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Լիոնից» կրած պարտության մասին։

««Լիոնը» մեզնից շատ էր ցանկանում հաղթել և դա տեսանելի էր։ Նման մրցաշարերում թիմի վարպետությունը միշտ չէ, որ առաջնային դեր է խաղում։ Առաջնային են դառնում ցանկությունը, բնավորությունը և նման որակները։

Խաղից հետո Գվարդիոլան անգամ հանդերձարան չմտավ։ Նա ոչինչ չասաց խաղից հետո։ Ի՞նչ ասել, երբ առանց այն էլ ամեն ինչ հասկանալի է։ Ցավալի էր առաջին հերթին Դավիդ Սիլվայի և Կլաուդիո Բրավոյի համար։ Նրանք իրենց վերջին խաղը անցկացրին «Մանչեսթեր Սիթիիում»։ Ցանկանում էինք հաղթել առաջին հերթին նրանց համար»,- հայտնել է Զինչեկոն։

Մեկնաբանություններ