
«Լեսթերի» պաշտպան Բենջամին Չիլվիլը 5 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ բրիտանական պարբերականները հայտնում էին, որ տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը կվճարի 55 միլիոն եվրո։
Նշենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Մեկնաբանություններ