
«Լոռի» ֆուտբոլային ակումբի 6 ֆուտբոլիստի և երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Հայտնում ենք, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի եւ 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։
Դրական թեստավորվածները մեկուսացված են։
Այլ մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- գրված է հայտարարությունում։
Մեկնաբանություններ