
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին։
«Ներկա պահին «Բավարիան» ֆենոմենալ մարզավիճակում է գտնվում։ Այն երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների խառնուրդ է։ Շատ եմ շփվում Կեյլոր Նավասի, Անխել դի Մարիայի և Նեյմարի հետ։ Նրանք այս տիտղոսը նվաճելու փորձ ունեն։
«Բավարիան» եզրափակիչների մասնակցության փորձ ունի։ Դա փոքրիկ առավելություն է, բայց չի կարող որոշիչ լինել»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում UEFA-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Մեկնաբանություններ