
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի «Ռեալ» տեղափոխության հավանականության մասին։
«Որևէ թիմ չի կարող այս տարի վճարել Մեսսիի պայմանագրի հրաժարագինը։ Ներկա պահին տրանսֆերային շուկայում շատ քիչ բան է կատարվում։ Կարծում եմ՝ ցանկացած ակումբի համար շատ դժվար, կամ նույնիսկ անհնար է գնել Մեսսիի տրանսֆերը։
Չեմ կարծում, որ կտեսնենք այն, ինչ կատարվեց ինձ հետ 20 տարի առաջ»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ 2000 թվականին Ֆիգուն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ռեալ» և «արքայական» ակումբի կազմում հանդես եկավ մինչ 2005 թվականը։
Մեկնաբանություններ