
Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով, այս մասին հայտնում է El Gol Digital-ը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել ֆրանսիացու տրանսֆերը, որպեսզի լուծի ֆինանսական խնդիրները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսան» ցանկանում է 27-ամյա պաշտպանի տրանսֆերի վաճառքից ստանալ 5-10 միլիոն եվրո։
Մեկնաբանություններ