«Լիվերպուլը» պատրաստ է 29 միլիոն եվրո վճարել «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստի համար

«Լիվերպուլը» պատրաստ է 29 միլիոն եվրո վճարել «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեի համար, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ հավանական է, որ գործարքը կկայանա, քանի որ «գայլերը» 25-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում են 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Տրաորեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը։

Մեկնաբանություններ