
Իտալական «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ Անգլիա-Իտալիա հանդիպման մասին։
«Իտալիայի հավաքականը քիչ երկրպագուներ կունենա տրիբունաներում , բայց փոխարենը նրանք ավելի մեծ փորձ ունեն խաղադաշտում։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում խաղալ եզրափակիչներում և մենք գիտենք՝ ինչպես հաղթել դրանք։
Շատերը ասում են, որ կիսաեզրափակչում իսպանացիները տիրում էին գնդակին և վերահսկում էին խաղի ելքը։ Ի՞նչ ենք հասկանում գնդակին տիրել ասելով և ինչի կարող է դա հանգեցնել։ Իմ կարծիքով՝ դա պետք է հանգեցնի մրցակցի դարպասի մոտ գոլային պահեր ստեղծելուն, իսկ այդ տեսանկյունից Իտալիայի հավաքականը շատ չէր զիջում մրցակցին»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում gazzetta.it-ը։