Վան Գալ․ «Ֆրանսիան և Պորտուգալիան թիմեր չեն, այլ անհատականությունների հավաքածուներ»

«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի նախկին մարզիչ Լուի վան Գալը խոսել է ԵՎՐՈ-2020-ի ընթացքում մի շարք հավաքականների անհաջողությունների մասին։

«Սանտուշը, Դեշամը, Լյովը չափից դուրս շատ են աշխատել իրենց հավաքականներում։ Նրանք չեն ցանկանում ոչինչ փոխել և վստահում են ֆուտբոլիստներին։ Այս մարզիչներին չհաջողվեց հաջողություն գրանցել, քանի որ խախտված է նրանց և ֆուտբոլիստների միջև առկա բալանսը։

Նիդերլանդների հավաքականը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունի, բայց նրանց մենք չտեսանք Չեխիայի դեմ խաղում։ Նույնը կարելի է ասել նաև Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականների մասին։ Ինձ համար դրանք թիմեր չեն, այլ անհատականությունների հավաքածուներ»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում beIN sports-ը։

Մեկնաբանություններ