
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության մասին։ «Կարմիրները» ՉԼ-ի գալիք խաղարկությունում կխաղան «Աթլետիկոյի», «Միլանի» և «Պորտուի» դեմ։
«Անկեղծ ասած՝ բարձր ծիծաղել եմ։ Սա բացահայտ բարդ խումբ է։ Սա Չեմպիոնների լիգան է, և այստեղ դու պետք է խաղաս Եվրոպայի ուժեղ թիմերի դեմ։ Այդ թիմերից մի քանիսը հենց մեր խմբում են։
Մեծ հավակնություններ ունենք և ցանկանում ենք ապացուցել, որ պայքարը ՉԼ-ում խաղալու համար զուր չի եղել»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում UEFA-ն։
Մեկնաբանություններ