
Հայտնի է դարձել, թե ինչու է հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հայտնում է Tribal Football-ը, պորտուգալացին հեռախոսազրույց է ունեցել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Իսպանացի մասնագետը հայտնել է հարձակվողին, որ չի կարող երաշխավորել, որ վերջինս մշտական խաղաժամանակ կունենան և կարևոր դեր կխաղա թիմում։
Այդ խոսակցությունից հետո 36-ամյա հարձակվողը որոշել է չտեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Մեկնաբանություններ